Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Խաղաղութիւնը եւ հերոսութեան նոր ըմբռնումը

Խաղաղութիւնը եւ հերոսութեան նոր ըմբռնումը
28.02.2022 | 10:31

Հրաչ Երվանդը հայ հրապարակագրության ակնառու դեմքերից մեկն է։

Սույն հրապարակումը, որ տպագրվել է 1925 թ․, հատված է նրա հոդվածից։

Խաղաղասիրութիւնը մեղկութիւնն է, թուլամորթութիւնն ու երկչոտութիւնը՝ մարդկային բնաւորութեան մէջ։


Ռազմասիրութիւնը՝ ջլուտ կորովը, խիզախութիւնն ու քաջութիւնը՝ նոյն բնաւորութեան մէջ։
Խաղաղասիրութիւնը ստրկութիւնն է, ռազմասիրութիւնը՝ ըմբոստութիւնը։
Խաղաղասիրութիւնը նահանջն ու դասալքութիւնն է, մութ գոյներով ժուժկալ պատկեր մը, որ ոչինչ ունի ձգողական իր մէջ։ Ռազմասիրութիւնը աներկիւղ խոյանքն է, յառաջխաղացքը՝ ուռած կուրծքով, վառ գոյներու պատկերը, որ երևակայութիւնը կը գրգռէ, կը հափշտակէ ու կը գերէ։


Խաղաղասիրութիւնը իրաւունքին և պատիւին մահն է․ ռազմասիրութիւնը՝ իրաւունքին ու պատիւին կեանքը։
Խաղաղասիրութիւնը տկարին պատնէշն է, անոր ակամայ առաքինութիւնը․ ռազմասիրութիւնը՝ ուժին նիզակը և փառքը։


Պատրաստեց Խաչատուր Դադայանը

Դիտվել է՝ 36894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ